Երևանի բուժհաստատությունները լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ են ստանում

Երևանի բուժհաստատությունները լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ են ստանում

PanARMENIAN.Net - Երևանի բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով։ Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված գործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ:

Վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական գործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300 լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45,000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20,000 հատ դիմակ է տրամադրել:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 235 է, ապաքինվել է 2 մարդ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---