Տոկիոյի ամառային օլիմպիադան հետաձգվել է. 2021-ին կկայանա24 մարտի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշվել է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգել մինչև 2021 թվականը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից: Նման որոշում կայացվել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հեռախոսազրույցից հետո: Վերջինս հայտնել է, որ առաջարկել է ՄՕԿ ղեկավարին տեղափոխել Օլիմպիադան հաջորդ տարի: Խաղերը կկայանան ոչ ուշ, քան 2021-ի ամռանը, մոտ ապագայում ամսաթիվը կհստակեցվի: Օլիմպիական կրակը կշարունակի մնալ Ճապոնիայում մինչև նոր Խաղերի սկիզբը: 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը: Ավելի վաղ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա էր հայտարարվել: Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 381,000-ը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |