Փաշինյանը՝ սահմանափակումների մասին. Փողոց դուրս գալ միայն անձնագրով՝ կենսական անհրաժեշտ տեղաշարժի համար24 մարտի 2020 - 19:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեկ շաբաթով խստացվել են սահմանափակումները, թույլատրվելու են միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը, փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պարտադիր անձնագիր ունենան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- հայտարարել է վարչապետը: Փաշինյանը նշել է, որ փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները բանկերը, սակայն կոչ է արել օգտվել օնլայն ծառայություններից: Բոլոր բանկերը, խանութները, դեղատներն առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկեն միայն 65+ քաղաքացիներին: Նա հորդորել է 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել, խստագույնս հետևել տանը մնալու հորդորին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |