ԵՊԲՀ ռեկտոր․ Մարտի 25-ից պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում![]() 24 մարտի 2020 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |