ԿԳՄՍ նախարարն առցանց կարևոր խոսակցության է կանչել ուսուցիչներին![]() 25 մարտի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին՝ ժամը 21։00-ին, հանրապետության ուսուցիչների հետ կարևոր առցանց խոսակցություն է ունենալու։ Այդ մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։ Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասվում է նախարարի գրառման մեջ: Նա հավելել է, որ շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ կլինի առաջ շարժվել: ՀՀ-ում կորոնավիրոսի տարածման պատճառով դասերի դադարեցման կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն հեռավար ուսուցման համակարգ է ներմուծում։ Հեռավար համակարգի ներդրումը նախատեսվում էր 2021-ի դեկտեմբերին, բայց արտակարգ դրությունը կօգտագործվի պիլոտային ծրագիրը փորձարկելու և ավելի շուտ այն կյանքի կոչելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |