Արքայազն Չարլզը կորոնավիրուսով է վարակվել

Արքայազն Չարլզը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուելսի արքայազն Չարզլի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, փոխանցում է արքայազնի գրասենյակը:

Նշվում է, որ թագուհի Եղիսաբեթ II որդին ու նրա կինը՝ Քորնուոլի դքսուհի Կամիլա Փարքերը մեկուսացման մեջ են:

Վերջինս նույնպես թեստավորվել է, սակայն նրա մոտ վիրուս չկա:

«Արքայազնի մոտ թույլ ախտանշաններ են, ընդհանուր առմամբ՝ նա իրեն լավ է զգում և վերջին մի քանի օրերին սովորականի պես տնից է աշխատել»,- ասվում է հայտարարության մեջ:

Արքայազն Չարլզը 71 տարեկան է: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Միջազգային հետազոտական ինստիուտների տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 400,000-ից ավելի մարդ, մահացել է մոտ 19,000 հոգի: Մեծ Բրիտանիայում վիրուսով վարակված է մոտ 8000 հոգի, մահացել է 400-ից ավելի մարդ:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---