ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը հասել են 658-ի25 մարտի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ի դրությամբ Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ օրում կորոնավիրուսի ևս 163 դեպք է գրանցվել։ Այդ մասին կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ-ում հասել է 658-ի, որից 410-ը՝ Մոսկվայում։ Ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում է մոտ 112,000 մարդ։ Ապաքինվել է 29 մարդ, գրում է «Վեդոմոստին»։ 163 նոր դեպքը մեկ օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է ՌԴ համար։ Ըստ օպերատիվ շտաբի՝ աճն այս դեպքում եռակի է։ Նոր դեպքերի մեծ մասը նախկինի պես բերովի է, ասել են շտաբում։ Մոսկվայից բացի, հիվանդության տարածմամբ առաջինների թվում են Մերձմոսկովյան տարածաշրջանը՝ 41 դեպք, և Սանկտ Պետերբուրգը՝ 21 դեպք։ Գոլիկովան տեղեկացրել է նաև, որ հունվարից մինչև օրս ՌԴ-ում 193,000 հետազոտություն է իրականացվել։ Աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդության ավելի քան 435,000 դեպք է գրանցվել, որից ավելի քան 19,500-ը՝ մահվան ելքով։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |