Փաշինյան․ Անկման փուլում ենք, 5 տարում ՀՆԱ-ն պետք է կրկնապատկել![]() 25 մարտի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետևանքներին՝ հայտարարելով, որ Հայաստանն առաջիկա 5 տարվա ընթացքում ՀՆԱ-ն պետք է կրկնապատկի։ «Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ»,- գրել է նա։ Վարչապետը նշել է, որ փետրվարին տնտեսական լավ ցուցանիշներ են եղել: «Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության»,- գրել է նա: Փաշինյանը նաև ներկայացրել է 2020-ի առաջին երկու ամսվա ցուցանիշները: Փետրվար․ Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս Շինարարության աճ – 25 տոկոս Ծառայությունների աճ – 3.5 տոկոս Առեւտրի շրջանառության աճ – 10 տոկոս Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս Արտահանման աճ – 7.6 տոկոս հունվար-փետրվար․ Տնտեսական ակտիվության աճ - 8.7 տոկոս Արդյունաբերական աճ - 15.3 տոկոս Շինարարության աճ - 5.8 տոկոս Առևտրի շրջանառության աճ - 6.3 տոկոս Ծառայությունների աճ - 11.2 տոկոս Էլեկտրաէներգիայի արտադրության աճ - 23.1 տոկոս Արտահանման աճ - 8.8 տոկոս Ավելի վաղ՝ խոսելով կորոնավիրոսի հետևանքով համաշխարհային տնտեսության անկման և նոր հնարավորությունների մասին, Փաշինյանն ասել էր, որ ակնկալվում է, որ 5 տարում աշխարհում մոտ 2 տրիլիոն դոլար ազատ միջոցներ են լինելու, որից Հայաստանը պետք է օգտվի և գոնե «30 մլրդ դոլարը կարողանա ներգրավել»։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |