Երևան-Գյումրի արագընթացները մարտի 27-ից չեն գործի![]() 25 մարտի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրու կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները: Դա պայմանավորված է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ժամը 7:55, 14:25 ու 18:25 Երևանից և 7:45, 11:55 ու 18:15 Գյումրիից մեկնող Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են առանց փոփոխությունների: Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը երթևեկությունը վերսկսելու է Հայաստանում գործող արտակարգ դրության ավարտից և սահմանային կետերի լիարժեք աշխատանքի վերականգնումից հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |