Թորոսյան․ Արհեստական շնչառական 42 սարք կա, 1-ն է օգտագործվում![]() 25 մարտի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հիվանդանոցներում համապատասխան քանակի մահճակալների և թթվածնային սարքերի առկայությանն ասել է, որ այս պահին առանձնացված արհեստական շնչառական 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։ Նա հավելել է, որ 7 սարքի գնումն ընթացքի մեջ է, սկայան աշխարհում նման սարքերի պակաս է զգացվում։ Նախարարը նշել է նաև, որ եթե եղած սարքերի քանակը չփոխվի, դրանք չեն բավականացնի բոլոր հիվանդների համար։ Նա հայտնել է նաև, որ Երևանում 4 բուժկենտրոն է առանձնացված․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը՝ ընդհանուր առմամաբ մոտ 650 մահճակալ։ Նախարարն ասել է նաև, որ, հնարավոր է մարզերում ևս բժշկական կենտրոններն առանձնացվեն։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |