Վարչապետը՝ Ուրիխանյանին. Օրինագիծ բերեք, որ բոլորին $10,000 բաժանեք, նաև՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելով![]() 25 մարտի 2020 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Բնականոն աշխատող մարդկանց, ովքեր, օրինակ՝ դիմակ, ալկոգել են վաճառում, բարեհաջող առևտուր են անում, վարկային արձակուրդ տրամադրելու կարիք չկա. նրանց շահույթն այս ընթացքում շատացել է: Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, նրանց համար Կառավարությունը աջակցության 5 փաթեթ է նախատեսել, ԱԺ-ում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ վարկային արձակուրդ տրամադրելու մասին հարցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ եթե մարդն անպարտաճանաչ գործընկեր է, 6 ամիս քրոնիկ վարկ չի վճարում, նրան վարկային արձակուրդ տրամադրելու դեպքում ստացվում է, որ իրենց ասում են՝ երկու ամիս էլ մի կատարիր վարկային պարտավորություններդ: Վարչապետը նշել է, որ հնարավոր չէ վարկային և ֆինանսական պարտավորություններից ազատել բոլորին: «Եկեք ազատենք վարկերից, հարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում: Հո ասելով չէ, կներեք, էդ խոսքի արժեքին էլ պետք է հետևել: Եկեք, օրենսդրական նախաձեռնություն արեք, ՀՀ քաղաքացիներին բոլորին $10,000 բաժանեք՝ այդ թվում՝ ոմանց ունեցվածքը բռնագանձելու միջոցով: Ընդունեք նման առաջարկություն, բաժանել բոլոր քաղաքացիներին՝ առաջին հերթին մյուսների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Նստում՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, էս օգնեք: Ձե՞ռ եք առնում, այնպիսի տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք Ձեր շրջապատի, Ձեր միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք ա, հա՛»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ 2012-ից ԱԺ պատգամավոր է և իրենց տանն ինչ գնել են՝ վարկային միջոցներով է ձեռք բերվել, չնայած դրան, նրա խոսքով, սպառողական վարկեր ունեցող պատգամավորին օրինակ, վարկային արձակուրդ տալ պետք չէ: Մարտի 25-ին վարկային արձակուրդի, մարդկանց վճարելու մասին խոսել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ օրավարձով աշխատողներին պետք է ամսական 70,000 դրամ տրվի, իսկ բանկերին պետք է վարկերը «3 ամսով ներեն»: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |