Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում. ՀՀ, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան25 մարտի 2020 - 23:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 265 քաղաքացի կա, կորոնավիրուսից բուժվել է 18 հիվանդ, հայտնում են առողջապահության նախարարությունից: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի, ասվում է հիվանդույթան մոնիթորինգի հատուկ կայքում: Երկրում 9 մարդ առողջացել է, կարանտինի մեջ են գտնվում 4055-ը, հսկողության տակ՝ 252 հոգի: Իրանում վարակակիրների թիվն ավելացել է մոտ 2200-ով, ընդհանուր թիվը 27,017 է: Մեկ օրում երկրում 143 մարդ է մահացել, հայտնել է առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: Վերականգնվել է 9625 մարդ, ընդհանուր մահացել 2077-ը: Մեկ օրում Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 163-ով. երկրում, ընդհանուր առմամբ, 658 վարակակիր կա, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Վիրուսից բուժվել է 29 մարդ, ինքնամեկուսացման մեջ և հսկողության տակ են մոտ 112 հազար հոգի: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում 1529-ից հասել է 1872-ի, 44 մահ է գրանցվել: Ադրբեջանում վարակվածների թիվը 93 է, հայտնել է երկրի կառավարությանն առընթեր գործող շտաբը: 10 մարդ վերականգնվել է, գրանցվել է մահան 2 դեպք: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |