Փորձագետ․ Viber-ով խուճապային հաղորդագրություններ են տարածվում![]() 26 մարտի 2020 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Viber-ով խուճապ առաջացնող հաղորդագրություններ են տարածվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա` ամենայն հավանականությամբ, հեղինակն Ադրբեջանի հատուկ ծառայություններն են կամ «ինքնաբուխ աշխուժակները»։ «Համարն ուկրաինական է, սակայն կարող է լինել այլ ցանկացած երկրից, նաև ցանկացած այլ մեսենջերով, Facebook-ում, WhatsApp-ով և այլն․․․ Մի հավատացեք` նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք», - ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |