Մխիթարյանը՝ կարանտինի մասին․ Դժվար է, բայց դիմանում ենք![]() 26 մարտի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իր կարանտինային կյանքի մասին։ «Դա հեշտ չէ, բայց աշխատում ենք դիմանալ։ Այս դժվարին ժամանակներում շատ բան չի կարելի անել, կարելի է միայն տանը նստել, որտեղ անվտանգ է, և սպասել, թե երբ կշտկվի իրավիճակը»,- ասել է նա, գրում է Football Italia-ն։ Խոսելով ինքնամեկուսացման պայմաններում կյանքի օրակարգի մասին՝ ֆուտբոլիստն ասել է․ «Արթնանում եմ, նախաճաշում, խոսում եմ ընտանիքիս անդամների հետ կորոնավիրուսի, կյանքի, ապագայի և անցյալի մասին։ Երեկոյան որևէ ֆիլմ եմ դիտում ընտանիքիս հետ, երբեմն՝ միայնակ»։ Մխիթարյանը պատմել է, որ Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո «Ռոման» իր անդամներին տանն անհատական մարզումների ծրագիր է տրամադրել և այժմ ֆուտբոլիստը մարզվում է, աշխատում է պահպանել մարզավիճակը։ «Երբ իմացա, որ իրավիճակն աշխարհում վատթարանում է, լսեցի խորհուրդներն ու դադարեցի տնից դուրս գալ։ Ավելի լավ է տանը մնալ և օրինակ ծառայել մյուսների համար։ Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»,- ասել է Մխիթարյանը։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |