Վարչապետ․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկն ԱՄՆ քաղաքացի է26 մարտի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված 2 պացիենտից մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Այս մասին Կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել է, որ ԱՄՆ քաղաքացին այզգությամբ հայ չէ։ Երկուսն էլ 75-ից բարձր տարիքի մարդիկ են, ինտենսիվ թերապիա են ստանում: Ըստ վարչապետի՝ այսուհետ աշխատելու են հյուրանոցների հետ՝ թեթև վիճակում գտնվող հիվանդներին այնտեղ տեղավորելու համար։ Նպատակը թե արտակարգ դրության պայմաններում հյուրանոցներին օգնելն է, թե հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությունը թույլ չտալը։ Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |