ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել26 մարտի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ի դրությամբ ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել, որից 136-ը՝ Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 840 հիվանդ կա։ Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը, գրում է «Դոժդը»։ 182 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար օրական կտրվածքով; Ըստ օպերատիվ շտաբի՝ վերջին 24 ժամում դուրս է գրվել 9 ապաքինված, նրանց ընդհանուր թիվը 38 է։ Մոսկվայում մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը փակ կլինեն բոլոր խանութները, մթերայիններից և դեղատներից բացի, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։ Մոսկվայում հնարավոր կլինի նաև գնել առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքներ։ Փակ կլինեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև որոշ զբոսայգիներ՝ օրինակ, Գորկու անվան, «Ցարիցինո», «Կոլոմենսկոե», «Սոկոլնիկի» և այլ զբոսայգիներ։ Կփակվեն նաև բոլոր հաստատությունները, որտեղ ծառայությունների մատուցումը պահանջում է անձի ներկայություն։ Առաքումների մասով սահմանափակումներ չեն լինի։ Ավելի վաղ օպերատիվ շտաբը հաստատել էր Մոսկվայում կորոնավիրուսից 2 հիվանդի մահվան փաստը։ Պացիենտները եղել են տարեց՝ 88 և 73 տարեկան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |