ԵՊԲՀ ռեկտորն առաջարկել է ուսվարձից ազատել «Նորքում» կամավոր աշխատող օրդիանատորներին26 մարտի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն առաջարկել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կամավոր աշխատող 4 կլինիկական օրդինատորի ազատել ուսման վարձի վճարումից, իսկ մյուս 4-ին, որոնք սովորում են անվճար համակարգում, խրախուսել: Այդ մասին ռեկտորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝ Լենա Նազարյանին, Մովսես Գևորգյանին, Կլեմենտ Պետանյանին, Մարիամ Հակոբյանին»,-գրել է նա: Իսկ կլինիկական մյուս 4 օրդինատորը՝ Լևոն Յավրյանը, Կառլեն Սարգսյանը, Արմինե Մարգարյանը, Էլմիրա Իսախանյանը, որոնք սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից: «Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում... Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։ Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու»,- ասվում է ռեկտորի գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի, ապաքինվել է 18 անձ: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |