Արցախ մեկնող դիտորդներն արագ կթեստավորվեն![]() 26 մարտի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնող դիտորդները կթեստավորվեն կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստերով։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ կորոնավիրուսը մուտք չգործի Արցախ դիտորդական խմբերի հետ։ «Դիտորդական կազմակերպությունների առումով պետք է հասկանանք՝ արդյոք ռիսկային գոտիներից են նրանք, թե ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, հարկ կլինի փոխարինել նրանց այլ դիտորդներով։ Իսկ մեկնումից առաջ դիտորդներին պետք է թեստավորվենք արագ թեստերով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ չնայած Արցախում տասնյակ մարդիկ թեստավորվել են, կորոնավիրուսի որևէ դեպք այնտեղ չի հայտնաբերվել։ Ավելի վաղ Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել էր քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |