ՀՀ-ում կորոնավիրուսով ևս երկու բուժաշխատող է վարակվել

ՀՀ-ում կորոնավիրուսով ևս երկու բուժաշխատող է վարակվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով բժիշկ ու շտապօգնության վարորդ են վարակվել, PanARMENIAN.Net ին հարցին պատասխանելիս ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ բուժքրոջ վարակվելու մասին։

Թորոսյանը նշել է, որ կնոջ վիճակը լավ է։ Նոր վարակված բուժաշխատողների վիճակը` ևս, նրանք մեկուսացված են։

Նախարարի խոսքով՝ բժիշկների վարակվելն անխուսափելի է։

«Ինչքան էլ փորձում ենք պաշտպանել իրենց, միևնույն է՝ շատ են շփվում բուն վարակված անձանց հետ։ Եվ մեր խնդիրն է նրանց առնվազն շուտ հայտնաբերել ու մեկուսացնել», - նշել է նախարարը։

ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, վարակի 290 դեպք է գրանցվել, որոնցից 18 պացիենտ առողջացել են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---