Մարտի 15-ից հետո աշխատանքը կորցրածները երեխայի համար միանվագ նպաստ կստանան26 մարտի 2020 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ միանվագ նպաստ կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխա և չունեն աշխատանք: Մասնավորապես, աջակցություն կտրվի, եթե երկու ծնող ազատվել են աշխատանքից 2020-ի մարտի 15-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից նույն ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել, կամ էլ եթե ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած: Կառավարության որոշմամբ՝ աջակցություն կստանա նաև միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են), որն ազատվել է աշխատանքից մարտի 15-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի (68,000 դրամ) չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակվել է գործունեության մի շարք ոլորտների աշխատանքը, որոշ մարդիկ չունեն վաստակելու հնարավորույթուն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցիալական աջակցություն կտրամադրվի՝ սակայն խիստ հասցեական՝ նրանց, ում դա անհրաժեշտ է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |