ՀՀ պատվավոր հյուպատոսը 100,000 դիմակ է նվիրել Յարոսլավլի հիվանդանոցին

ՀՀ պատվավոր հյուպատոսը 100,000 դիմակ է նվիրել Յարոսլավլի հիվանդանոցին

PanARMENIAN.Net - ՌԴ Յարոսլավլի շրջանում ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը, որը Պերեսլավլ Զալեսսկի քաղաքի բնակիչ է, 100,000 բժշկական դիմակ է անհատույց տրամադրել տեղի շրջանային հիվանդանոցին։ Նա փոխանցել է նաև ախտահանիչ միջոցներ և վիտամինացված հյութեր կորոնավիրուսի դեմ պայքարի համար, գրում է Rusarminfo-ն։

«Մենք ավելի քան 20 տարի է՝ այս քաղաքում ենք ապրում և քաղաքի բոլոր հարցերն ու խնդիրները նաև մերն են։ Այսօր մենք գիտենք, թե ինչ մարտահրավերի առջև է կանգնած ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր երկիրը, մեր շրջանը։ Մենք մեր կողմից մեր համեստ ավանդն ենք բերում՝ ով իր վարքով, ով ֆինանսներով»,- ասել է Խաչատրյանը։

Պերեսլավլ Զալեսսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կիրիլ Խարչիկովը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել հայազգի գործարարին՝ ցուցաբերած օգնության համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---