Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. «Դոժդ»27 մարտի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։ Ըստ նրա՝ 78-ամյա Լեշչենկոյի վիճակը կայուն է, նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հոսպիտալ, գրում է «Դոժդը»։ Մարտի 26-ին Լեշչենկոյի ընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը հայտնել էր, որ երգիչը բուժվում է թոքաբորբից։ Մարտի 25-ին Լեշչենկոյին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք շնչառական խնդիրների պատճառով, սակայն նրա վիճակը հաջողվել էր կայունացնել։ Նա բուժկենտրոն էր եկել դրանից մի քանի օր առաջ տիկնոջ հետ՝ արտերկրից վերդառնալուց հետո։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |