Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի․Sputnik Georgia![]() 27 մարտի 2020 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքը, գրում է Sputnik Georgia-ն։ Ապաքինվել է 13 մարդ, կարանտինում է 4505-ը, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 247-ը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |