Արցախում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ կա, և Բ տեսակի հարուցիչներ27 մարտի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արցախում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և Բ տեսակի հարուցիչները: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկումը: Մարտի 26-ի դրությամբ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ են, ստացիոնար բուժում ստացող հիվանդները 32-ն են, որոնցից 22-ը կամ 68.8%-ը` 0-18 տարեկաններ: 2019-ի մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում կա: Փետրվարին արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք: Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |