Թորոսյան. ՀՀ-ում 28 բուժված կա, մոր հետ 2 ամսական վարակված երեխա ունենք![]() 27 մարտի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 27-ի դրությամբ ևս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից, ընդհանուր առմամաբ՝ 28 բուժված քաղաքացի կա, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հաստատել է, որ երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակված՝ մոր հետ միասին: «Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է 2 օր ջերմել, այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ»,- հայտարարել է նախարարը: Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակված պացիենտներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդների մեծ մասն ախտանշաններ չունեն, պարզապես մեկուսացման մեջ են: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |