«Հայաստան» հիմնադրամ․ ՀՀ շուտով արհեստական շնչառական 7 համակարգ կհասնի![]() 27 մարտի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Շուտով Հայաստան կհասնի արհեստական շնչառական 7 համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը՝ Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։ Ֆրանսիայի տեղական մարմնից սպասվում է 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։ Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ են փոխանցվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։ Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք-արշավ է անցկացվում։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան $50,000։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին կարելի է միանալ առցանց։ Ավելի վաղ հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, Chevy Chase Surgery Center-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ Առողջապահության նախարարությանը մոտ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ էին տրամադրվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |