Իրանի ԱՆ. 1 օրում 144 մարդ է մահացել, վարակակիրները մոտ 3000-ով ավելացել են27 մարտի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարի խոսնակ Կիանուշ Ջահանպուրին: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի: Իրանում վարակակիրներից 2893-ը ծանր վիճակում է գտնվում: Ըստ միջազգային հետազոտական ընկերությունների տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է կես միլիարդից ավելի մարդ: Իրանը վարակակիրների թվով 7-րդն է: Առաջին եռյակում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Իտալիան: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |