Իրանի ավելի քան 50 մլն քաղաքացի կորոնավիրուսի թեստ է անցել․ Irna27 մարտի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռեիսին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային վարակի նշաններով քաղաքացիների հայտնաբերման նպատակով ավելի քան 50 մլն իրանցի է հետազոտվել, տեղեկացնում է Irna գործակալությունը։ «Ծրագիրն ընդունելու օրվանից ավելի քան 50 մլն մարդ է սքրինինգի ենթարկվել»,- ասել է Ռեիսին։ Մարտի 25-ին Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին տեղեկացրել էր սքրինինգի և ավելի քան 47,5 մլն մարդու հետազոտման մասին՝ կորոնավիրուսով պացիենտների հայտանբերման ծրագրի շրջանակում։ Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2378-ի, վերջին 24 ժամում երկրում 144 մահ է գրանցվել, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով առողջապահության նախարարի խոսնակ Կիանուշ Ջահանպուրին: Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 2926-ով՝ հասնելով 32,332-ի: Իրանում վարակակիրներից 2893-ը ծանր վիճակում է գտնվում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |