Ապրիլին Սունդուկյանի թատրոնն առցանց խաղացանկով կներկայանա![]() 27 մարտի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլին կներկայացնի 4 ներկայացում: Տեսագրությունները հնարավոր կլինի դիտել թատրոնի ֆեյսբուքյան էջում: «Նույնիսկ արտակարգ դրությունը չի խանգարի թատերասերներին վայելել Մայր թատրոնի սիրված ներկայացումները»,- ասվում է գրառման մեջ։ Թատրոնը կներկայանա հետևյալ առցանց խաղացանկով․ Ապրիլի 6-ին՝ «Արծվաբույն», ապրիլի 13-ին՝ «Տրամվայ ցանկություն» ապրիլի 20-ին՝ «Մուսա լեռան 40 օրը» ապրիլի 27-ին՝ «Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից»: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 27-ի առավոտվա դրությամբ վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Այս ընթացքում ապաքինվել է 28 անձ, մեկը՝ մահացել: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |