«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները մինչև մայիսի 31-ը27 մարտի 2020 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Պոբեդա» ավիաըներությունն ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները: Ընկերությունից տեղեկացնում են, որ ձեռք բերված տոմսերի գումարն ավտոմատ կերպով կփոխհատուցվի կայքում ուղևորի անձնական «հաշվին»: Սահմանափակումների ավարտից անմիջապես հետո ուղևորը կարող է մինչև տարեվերջ այդ միջոցներն օգտագործել ցանկացած չվերթի համար: «Պոբեդան» ռուսական բյուջետային ավիաընկերություն է, որը թռիչքներ է իրականացնում նաև ՀՀ-ից՝ Գյումրիից: Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում ու նաև ՌԴ-ում ավիաչվերթերի սահմանափակումներ կան: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ ՌԴ-ում 1000-ից ավելի մարդ է վարակվել կորոնավիրուսով, երկրում 3 մահ կա, 45 հոգի վերականգնվել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |