Պերմից զինակոչված զինվորներին որպես խաղաղապահներ կգործուղեն Հայաստա՞ն19 դեկտեմբերի 2008 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա աշնանը զինակոչված ժամկետային զինծառայողներին որպես խաղաղապահներ կգործուղեն Հայաստան: Այդ մասին հայտարարել է Պրիկամյեի զինծառայողների ծնողների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վրակինը: Նրա խոսքերով, պաշտպանության նախարարության հրամանով որոշվել է 700 մարդ գործուղել Հայաստան խաղաղապահ խմբի կազմում: Նրանց թվում կլինեն նաեւ Պրիկամյեից զորակոչված զինվորները, սակայն, նրանց ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ: «Ջոկատի ձեւավորումը կապված է նրա հետ, որ այժմ Հայաստանում զինծառայողների պակաս է զգացվում: Զինվորները չեն ցանկանում պայմանագիր կնքել: Մեր երկրամասից միայն մեկ հոգի է համաձայնվել: Ուստի ժամկետային զինծառայողներին կգործուղեն ուղղակի անձնակազմի լրացման համար»,-ասել է Ա.Վրակինը: Նա նաեւ հավելել է, որ այս տարվա աշնանը զինակոչված ժամկետային զինծառայողները դեռեւս ուսուցում են անցնում: «Ուսուցման ավարտին հայտնի կդառնա, թե ով կմեկնի Հայաստան: Առաջին զինծառայողները Հայաստան կժամանեն Ամանորի տոներից հետո»,-հաղորդել է Պրիկամյեի զինծառայողների ծնողների խորհրդի նախագահը, հաղորդում է 59.ռու-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |