ՌԴ-ում մահացել է կորոնավիրուսով հոսպիտալացված պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ «ՄԿ»![]() 28 մարտի 2020 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ի երեկոյան «Նովոմոսկովսկի» բուժկենտրոնում մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը։ 69-ամյա կինը նախկինում աշխատել է Սեչենովի համալսարանիի մասնագիտական կրթության ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Նա հոսպիտալացվել է իր բնակարանից բարձր ջերմությամբ և շնչարգելությամբ։ Նախնական հաստատվել է COVID-19 ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Այժմ ճշտվում է նրա ախտորոշումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջին շրջանում կինն արտերկիր չէր մեկնել և չէր շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ։ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտի բուժման ճանաչված մասնագետ։ Մարտի 27-ի դրությամբ՝ ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդության 196 նոր դեպք է գրանցվել՝ վարակվածների ընդհանուր քանակը հասել է 1036-ի։ Հիվանդության նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել (157), ընդհանուր դեպքերի քանակով ևս Մոսկվան է առաջատարը՝ 403։ Կորոնավիրուսը հայտնաբերվել է ՌԴ 58 սուբյեկտում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |