ԱՄՆ շուկայում նավթի բացասական գներ են գրանցվել

ԱՄՆ շուկայում նավթի բացասական գներ են գրանցվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում նավթի բացասական գներ են գրանցվել։ Ցածրորակ ծծմբային նավթի արդյունահանողները չեն կարողանում գնորդ գտնել։ Պահեստարանները գերբեռնված են և նավթի արդյունահանման դադարից խուսափելու համար նրանք ստիպված են հավելյալ վճարել բեռնաթափման համար, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ Bloomberg-ին հղումով։

Մեկ բարելի դիմաց -19 ցենտ գինը գրանցվել է Wyoming Asphalt Sour տեսակի նավթի համար։ Mercuria Energy Group Ltd ընկերությունը սկսել է 19 ցենտ առաջարկել սպառողներին՝ պահեստարանից հանված յուրաքանչյուր բարելի դիմաց։ Այս տվյալները հաստատել է Oilmonster-ը։

Այդ պորտալի տվյալներով՝ մարտի 26-ին գինը մի փոքր վերականգնվել է մինչև 2 դոլար մեկ բարելի դիմաց, սակայն փետրվարի վերջին մեկ բարելի գինը $25–27 էր։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---