ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 2 հոգի է մահացել` 55 և 73 տարեկան29 մարտի 2020 - 09:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 29-ի գիշերը կորոնավիրուսից ևս երկու հիվանդ են մահացել, նրանցից մեկը 55 տարեկան կին է, մյուսը՝ 73 տարեկան տղամարդ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը գրել է, որ պացիենտներն ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով: Ավելի վաղ՝ մարտի 26-ին երկրում գրանցվել էր կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը: 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն և ուղեկցող հիվանդություններ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով՝ հասնելով 407-ի: 30 հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում |