Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղգործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint29 մարտի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, տեղեկացնում է LePoint պարբերականը։ Նա 75 տարեկան էր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի մասին նա ինքն էր տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։ Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության, իսկ 2008-2009-ը` տնտեսության վերականգնման նախարար: Նա եղել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի անձնական փաստաբանը և մեկ այլ նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընկերը։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելուց հետո Դևեջյանը նշանակվել է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար: Le Figaro-ին տված հարցազրույցներից մեկում Դևեջյանը պատմել էր իր հայկական արմատների մասին՝ նշելով, որ մանկուց լսել է հորից պատմությունները Հայաստանի և հայերի մասին։ Նա մշտապես պայքարել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և մեծ ավանդ ունեցել այդ գործում։ ՀՀ և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Դևեջյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 1981-ին Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ պատրաստվում էր դատարանում պաշտպանել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամներին: Դևեջյանը և նրա թիմը հասան նրան, որ դատարանի նախագահն արգելեց նիստի մասնակիցներին մեղադրյալներին ահաբեկիչներ անվանել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |