Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի․Аpsny.ge![]() 29 մարտի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին տեղեկացրել է StopCov կայքը։ Ապաքինվել է 18 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Apsny.ge-ն։ Կարանտինում 4695 մարդ կա, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ՝ 231։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |