Ոստիկաններին հարվածած 48-ամյա քաղաքացին ձերբակալվել է![]() 29 մարտի 2020 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեքենայի վարորդը և ուղևորը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, 48-ամյա վարորդը ձերբակալվել է, հայտնում են ոստիկանությունից: Մարտի 27-ին Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել փաստաթղթերը: Ըստ ոստիկանության՝ վարորդն ու ուղևորն ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել, չեն ունեցել վարորդական վկայական և դրսևորել են ագրեսիվ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել հայհոյանքներ: «Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5:25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին` հարցաքննության»,- հայտնում են ոստիկանությունից: Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածներն ալկոհոլային հարբածության վիճակում են: Ոստիկանությունից հաղորդում են, որ դեպքի առիթով կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |