Թրամփ․ Նյու Յորքում կարանտինի անհրաժեշտություն չկա![]() 29 մարտի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորք նահանգում կարանտինի «անհրաժեշտություն չկա»։ Ավելի վաղ նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել էր, որ մուտքի և ելքի սահմանափակումը նահանգ կհակասեր ԱՄՆ արժեքներին և անհեթեթություն կլիներ։ Ըստ Թրամփի` որոշումը կայացվել է` Սպիտակ տանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ցուցումների համաձայն, գրում է BBC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ Covid-19-ի տարածումը դանդաղեցնելու համար կարող է կարանտին հայտարարվել Նյու Յորքում և Նյու Ջերսի և Քոնեքտիկուտ նահանգների որոշ հատվածներում։ Մինչդեռ, միայն Նյու Յորքում վարակման ավելի քան 5200 դեպք է գրանցվել։ ԱՄՆ-ում հաստատված դեպքերի կեսը այս նահանգին է բաժին ընկնում։ Ըստ Հոփքինսի համալսարանի` ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված 124,600 մարդ կա, ավելի քան 2100 մահացել է, ավելի քան 1000-ն՝ ապաքինվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |