ԱՆ․ Վարակվածների թվում ՀՎԿԱԿ 14 աշխատակից կա29 մարտի 2020 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 29-ի առավոտյան կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 424-ի՝ նախորդ օրվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելանալով ևս 52-ով: Բուժվել է 30 պացիենտ, մահացել՝ 3-ը։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |