Առողջապահության նախարարությանը շտապօգնության վարորդներ են պետք![]() 29 մարտի 2020 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով (հասցե՝ Երևան, Հերացի 12): ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 29-ի առավոտյան կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 424-ի՝ նախորդ օրվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելանալով ևս 52-ով: Բուժվել է 30 պացիենտ, մահացել՝ 3-ը։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |