Փաշինյան․ Դևեջյանի մահը ծանր հարված է ֆրանսահայությանը, Ֆրանսիային29 մարտի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հայտնի ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան լուրին, նշել է, որ դա ծանր հարված է հայ ժողովրդին, Ֆրանսիային։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Դևեջյանը մահացել է Ֆրանսիայում կորոնավիրուսից: «Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս»,- ասվում է գրառման մեջ: Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: Le Figaro-ին տված հարցազրույցներից մեկում նա պատմել էր հայկական արմատների մասին՝ նշելով, որ մանկուց լսել է հորից պատմությունները Հայաստանի և հայերի մասին։ Նա մշտապես պայքարել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և մեծ ավանդ ունեցել այդ գործում։ ՀՀ և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Դևեջյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |