Մոսկվայում թոքերի արհեստական օդափոխության սարքերով հիվանդների 40%-ը 40 տարեկանից երիտասարդ է. Ինտերֆաքս![]() 29 մարտի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ է, հայտնում են Մոսկվայում կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից, փոխանցում է Ինտերֆաքսը: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում վարակակիրների մոտ 40%-ը, որոնց միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք, 40 տարեկանից երիտասարդ են: Նշվում է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդության բարդացումներ կան ոչ միայն տարեցների դեպքում: Թոքերի խնդիր ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդների գրեթե կեսը 60 տարեկանից երիտասարդ են, իսկ վարակակիրների ընդհանուր թվում նրանք ծանր հիվանդների 45% են կազմում: Ըստ տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը 35-ից 64 տարեկան է: Կորոնավիրուսով վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան է: Վարակակիրների 15%-ը 65 տարեկանից մեծ է: Կորոնավիրուսով վարակվածների 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով` ՌԴ-ում 1534 մարդ վարակված է կորոնավիրուսով: Երկրում 8 մահ կա, 64 հոգի վերականգնվել են վիրուսից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |