Տուն վերադարձի կանոնները․ Ոչնչի ձեռք չտալ, պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահնել ձեռքի իրերը30 մարտի 2020 - 10:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը տուն վերադարձի կանոններ է հրապարակել։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում տուն վերդադառնալուց հետո ոչ մի բանի ձեռք չտալ, պայուսակը թողնել մուտքի մոտ, հանել կոշիկները, հեռախոսն ախտահանել սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը՝ լվանալ։ ԱՆ-ն հորդորում է նաև անմիջապես հանել ամբողջ հագուստը և լցնել պարկի մեջ՝ հետո լվանալու համար։ Հագուստը պետք է լվանալ 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Խորհուրդ է տրվում նաև լողանալ, իսկ եթե այդպիսի հնարավորություն չկա` լվանալ մարմնի բոլոր բաց մասերը։ Եթե ընտանի կենդանի կա տանը, հարկավոր է զբոսանքից հետո ախտահանել նրա թաթերը։ Նաև խորհուրդ է տրվում ախտահանող լուծույթով մաքրել պայուսակների և գնված իրերի մակերեսները։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |