Մեկուսացման խիստ միջոցներ՝ Մոսկվայոմ․ Կարելի է միայն խանութ կամ դեղատուն գնալ30 մարտի 2020 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տնային ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Այդ մասին ասվում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ Թույլատրվում է նաև հանել կենցաղային աղբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Առաջիկայում տնից դուրս գալու համար կպահանջվի հատուկ թույլտվություն, որը կտրվի ըստ Մոսկվայի իշխանությունների սահմանված կարգի։ Տնային ռեժիմը չի արգելում քաղաքացիներին մեկնել քաղաքից կամ ժամանել։ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Ըստ մարտի 29-ի տվյալների` ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը՝ 35-ից 64 տարեկան է: Վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան են, 15%-ը՝ 65 տարեկանից ավելի: 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |