Իտալահայ բժիշկը մահացել է կորոնավիրուսից

Իտալահայ բժիշկը մահացել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը: Այս մասին ասվում է «Եռագույն» լրատվականի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ նա որպես բժիշկ է աշխատել եվրոպական մի քանի երկրում, վերջին շրջանում՝ Իտալիայում, և իր գործի նվիրյալն էր։

«Եվս մեկ կորուստ՝ պսակաձև վարակի պատճառով․․․ Ղևոնդ Մուրադյանը ծնվել և կրթություն է ստացել Ղամիշլիում, բժշկություն է ուսանել Հնդկաստանում, հետո տեղափոխվել եվրոպական երկրներ: Նա ևս զոհ գնաց չարաբաստիկ վարակին»,- ասվում է գրառման մեջ։

Իտալիայում կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվն է գրանցվել Եվրոպայում։ Այդ վարակից մահացածների թիվը երկրում արդեն գերազանցել է 9000-ը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---