Հռոմի պապը միացել է համաշխարհային հրադադարի՝ Գուտերեշի կոչին![]() 30 մարտի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնութանը, որը կոչ է արել գլոբալ հրադադար հաստատել մոլորակում, ինչը թույլ կտա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը։ «Միանում եմ նրանց, ովքեր հավանություն են տվել այդ կոչին և հրավիրում բոլորին հետևել դրան՝ դադարեցնելով բոլոր ռազմական գործողությունները, միջանցքներ բացել հումանիտար օգնության համար, վերադառնալ դիվանագիտությանը»,- ասել է նա կիրակնօրյա քարոզում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Հռոմի պապը հույս է հայտնել, որ համընդհանուր հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «միասնական մարդկային ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարներին՝ հաղթահարել դիմակայությունը։ «Հակամարտությունները չի կարելի պատերազմով հանգուցալուծել։ Պետք է հաղթահարել անտագոնիզմն ու հակասությունները երկխոսության և խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է Հռոմի պապը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․ նրա խոսքով՝ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ Հայաստանն ու Արցախն իրենց լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |