ՌԴ վարչապետը կոչ է արել սահմանափակող միջոցները տարածել ամբողջ երկրում![]() 30 մարտի 2020 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հորդորել է շրջանների և տարածաշրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել Մոսկվայում և Մերձմոսկովյան տարածաշրջանում գործող սահմանափակման միջոցներին և դրանք կիրառել իրենց շրջաններում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ ինքնամեկուսացման ռեժիմը գործում է տարիքային բոլոր խմբերի համար։ «Բացառություն կարվի միայն շտապ բուժօգնության կամ մթերքի համար խանութ գնալու, ինչպես նաև աշխատանքի հասնելու համար։ Այս իրավիճակում դա թույլ կտա ապահովել ձեզ և ձեր մտերիմներին։ Խնդրում եմ ՌԴ սուբյեկտների ղեկավարներին ուշադրություն դարձնել այս փորձին և մշակել շրջաններում նմանատիպ միջոցներ կիրառելու հնարավարությունը»,- ասել է Միշուստինը։ Մոսկվայում տնային ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Ըստ մարտի 29-ի տվյալների` ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը՝ 35-ից 64 տարեկան է: Վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան են, 15%-ը՝ 65 տարեկանից ավելի: 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |