Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից․ Vesti.ru![]() 30 մարտի 2020 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ևս 2 մարդ է մահացել կորոնավիրուսից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն։ Գլխավոր բժիշկը տեղեկացրել է, որ մահացածներից մեկը 80 տարեկան էր՝ ուներ սրտի անբավարարություն, թոքաբորբ, նա 4 օր միացած է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Մյուս մահացածը 69 տարեկան էր՝ ուներ թոքաբորբ, շաքարախտ, 3 օր միացած է եղել թոքերի արհեստական շնչառության սարքին, գրում է Vesti.ru-ն։ Մարտի 30-ից Մոսկվայում տնային ինքնամեկուսացման խիստ ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |