100,000 դրամի միանվագ օգնություն՝ հղի կանանց, որոնց ամուսինը մարտի 13-ից 30-ը գործազուրկ է դարձել![]() 30 մարտի 2020 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 100,000 դրամի միանվագ նպաստի ձևով օգնություն կտրամադրի հղի կանանց, ովքեր մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն աշխատանքից ազատվել է մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին կառավարության նիստին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ ծրագրից օգտվելու համար հղի կնոջ ամուսինն այդ ընթացքում նաև այլ աշխատանքի չպետք է անցած լինի: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշումը վերաբերելու է բոլոր հղի կանանց, անկախ ամուսնու աշխատանքային ոլորտից: Նա հորդորել է ավելի ճկուն դարձնել աջակցության շրջանակը և օժանդակություն տրամադրել նաև միայնակ հղի կանանց: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հասցեական աջակցության փաթեթներ է մշակում սոցաջակցություն ունեցողների և տնտեսվարողների համար: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |