Նախարար. Մարտի 13-ից 30-ն աշխատանք կորցրածները նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն կստանան30 մարտի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ այն քաղաքացիները, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում և ազատվել են աշխատանիքից մարտի 13-ից հետո, կստանան միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Կառավարությունն աջակցող ծրագրեր է մշակել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները թեթևացնելու համար: Նախատեսվում է աջակցություն բիզնեսին և հասցեական սոցաջակցություն, դրա կարիքն ունեցող քաղաքացիներին և նրանց, ովքեր աշխատանքը կորցրել են կորոնավիրուսի հետ կապված դժվարությունների պատճառով: «Աջակցության տրամադրումը ենթադրում է միանվագ ամսական աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով: Աջակցությունից չեն կարող օգտվել անձինք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամսվա աշխատավարձը գերազանցել է 500,000 դրամը, որոնք 2020-ի մարտի 30-ը ներառյալ աշխատանքային հարաբերության մեջ են եղել այլ կամ նույն գործատուի հետ՝ ուրիշ աշխատանքային պայմանագրով, մարտի 30-ի դրությամբ անհատ ձեռնարկատեր են եղել կամ հանդիսանում են անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին տրվող աջակցության շահառու»,- ասել է Բաթոյանը: Նախարարը նշել է, որ ապրիլի 2-ից հետո ծրագիրը կգործարկվի և, հնարավոր է, քաղաքացիներն աջակցություն ստանալու համար դիմումներ լրացնելու կարիք չունենան։ Նախարարությունը ՊԵԿ-ի ցուցակներով աշխատանքից ազատվածներին հասցեական աջակցություն կցուցաբերի: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 30-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: Վիրուսից 3 հոգի մահացել է, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |